Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Մաթեւոսյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին. «Կարեւորն այն էր, որ այդ հանդիպումը դրական տեղաշարժերի հանգեցրեց». «Հրապարակ»

Մայիս 04,2022 10:04

«Հրապարակի» զրուցակիցը ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն է:

– 44-օրյա պատերազմից հետո շատ է խոսվում Արցախի հայկական լինելչլինելու մասին: Հետաքրքիր է` Դուք ի՞նչ եք կարծում, Արցախը Ձեզ համար հայկակա՞ն է:

– Ծիծաղելի է ուղղակի: Արցախը հայկական չհամարողները երեւի գիրք չեն կարդացել, դրա համար էլ չգիտեն: Ո՞նց կարելի է Արցախը համարել ոչ հայկական: Ո՞վ է այդ հիմարը, որ Արցախի հայկական չլինելու հարցը շրջանառության մեջ է դրել: Ես նույնիսկ այդ խոսքերը կրկնել չեմ ցանկանում: Արցախը մեր պատմական հայրենիքն է, որն ունեցավ պետականություն, հետո կորցրեց այն, նույնիսկ հայտնվեց Ռուսաստանի կազմում: Դժբախտաբար, 20-ականներին Հայաստանի վիճակը բարվոք չէր, մարդիկ, ովքեր ղեկավարում էին խորհրդային երկիրը, հասկացան դա, մասնատեցին Արցախը Հայաստանից, նվիրելով այն որոշ հարեւանների: Սա չար ու սխալ, ահավոր մի երեւույթ էր, որն իր հետ բերեց մի շարք դժվարություններ: Մենք իրավունք չունենք այսօր կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը:

Վերջերս էլ, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ Դուք եւ էլի որոշ մշակութային գործիչներ հանդիպում ունեցաք, հասարակության ինչոր շերտի պարսավանքին արժանացաք: Ինչո՞ւ:

– Ալեն Սիմոնյանն այդ ընթացքում հանրապետության նախագահի տեղապահն էր, եւ նրա հրավերով, մի քանի արվեստագետների հետ միասին, ես եւս գնացի այդ հանդիպմանը: Ես ավելի շատ եղել եմ ունկնդրի դերում: Խոսողները շատ չէին, իրենց պահանջներն ասացին եւ վերջ: Որեւէ մեկը չէր գնացել խնդրելու, որպեսզի մեզ Ալեն Սիմոնյանն ընդուներ: Ես ինձ ուղղված պարսավանքի խոսքերը չեմ կարդում, ինտերնետից չեմ օգտվում, բամբասանքներն ինձ բոլորովին չեն հետաքրքրում: Կարեւորն այն էր, որ այդ հանդիպումը դրական տեղաշարժերի հանգեցրեց: Հանրային հեռուստաընկերությամբ կրկին եթեր է հեռարձակվում «Երգ երգոց» նախագիծը, որը շատ հաճելի է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031