ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի մանրադիտակի տակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը: Ի դեպ, Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ըստ ՀՊ-ի՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։