Կալիֆոռնիայի հայ գրողների միության Հայաստանի ներկայացուցչությունը (Մարինե Իսրայելյան, Ավետիք Սարգսյան, Մխիթար Մոս-Մուշեղյան) լույս է ընծայել բանաստեղծ Իգնատ Մամյանի «Հավերժական տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուն։
Այն ամփոփում է բանաստեղծի ստեղծագործական վաղ շրջանի անտիպ, ինչպես նաեւ հետագա տարիներին մամուլում տպագրված ստեղծագործությունները, որոնք երբեւէ ներառված չեն եղել տպագրված ժողովածուներում։
Ստեղծագործություններում արտացոլված են բանաստեղծի սերն ու տառապանքը, թախիծն ու կարոտը, տագնապները, հայրենի բնության երգերը, որոնք նոր պատուհան են բացում նրա ստեղծագործության բազմակողմանի վերլուծության, մեկնության եւ գնահատության համար։
Գրքում զետեղված բանաստեղծությունների մեծ մասը վերցված է հեղինակի ձեռագրերից, որոնք 1960-1965 թվականների պատանեկության շրջանի ստեղծագործություններ են:
«Առավոտ» օրաթերթ
03.05.2022