«Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին»,– սոցիալական իր հարթակներում գրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Իշխանական լրատվամիջոցներից մեկն այսօր մանրամասնել էր․ «Երեկ մի միջադեպ էլ տեղի է ունեցել ոստիկանների և դաշնակցության խոսափող հանդիսացող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողուհու միջև, երբ վերջինս ոստիկանին ասում է․ «Մյուս անգամ իմ առջև կանգնեցիր՝ կսատկացնեմ»։
«Առավոտը» փորձեց ճշտել, թե եղե՞լ է նման միջադեպ։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ի պատասխան ասաց․ «Ապուշ հորինվածքներ չեմ մեկնաբանում»։