Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞րն է ընդդիմության առաջնահերթությունը՝ Արցա՞խը, թե՞ իշխանափոխությունը»

Մայիս 03,2022 23:55

«Ընդդիմությունն ունի մի շարք կարգախոսներ։ Ո՞րն է ընդդիմության առաջնահերթությունը՝ Արցա՞խը, թե իշխանափոխությունը»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր «Հայկական նախագծի» հերթական մասնագիտական քննարկման ժամանակ քաղաքացիներից մեկը նման հարց տվեց քաղաքագետ Էդգար Էլբակյանին։ Նա նախ փաստեց՝ այո, իրականում ցանկացած զանգվածային շարժման հաջողությունը նաեւ կարգախոսների հաջողության մեջ է, դրանց մատչելիության, հասանելիության մեջ։

«Մյուս կողմից, զանգվածային, ապակենտրոն շարժումները, որոնք չունեն հստակ՝ մեկ առաջնորդ, որն իր դեմքով է գալիս ու կարգախոս ասում, այո, սկզբնական շրջանում առանձնանում են կարգախոսների բազմազանությամբ։ Նույնը եղել է նաեւ 2018-ին Ի սկզբանե կային 3-4 կարգախոսներ, հետո 2-ը ձուլվեցին իրար եւ մնացին այն տեսքով, որով մնացել են մեր հիշողության մեջ»,-ասաց բանախոսը։

Էդգար Էլբակյանի խոսքով՝ մի կողմից սպասվում է կարգախոսների բնական էվոլյուցիա, այսինքն՝ այն կարգախոսները, որոնք այդքան էլ «հավես» ու հասկանալի չեն, դուրս կմղվեն, իսկ մյուս կողմից շարժման ղեկավարները պետք է կոնսենսուսի գան եւ թողնեն առավել հարազատ մեկ-երկու կարգախոսներ, որոնք լավագույնս բնութագրում են շարժման նպատակադրումները։ «Հայկական նախագծի» անդամ, տարածաշրջանային եւ անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանն էլ նշեց՝ հավանաբար, քաղաքացին նկատի ունի Արցախին առնչվող կարգախոսը՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» եւ «Նիկոլ դավաճան» վանկարկումը։ Քաղաքացին հաստատեց։

Կարեն Իգիթյանը շարունակեց․ «Տարբեր են, բայց տրամաբանական կապ ունեն։ Երբ գործող վարչապետը նոր էր եկել իշխանության, ասում էր՝ իմ հայրենիքը ողջ ՀՀ տարածքն է։ Թվում է, վատ բան չի ասում, բայց ստացվում է, որ Արցախն արդեն չի մտնում այդ մարդու հայրենիքի մեջ։ Ուստի քանի կա այս իշխանությունը, Արցախի հարցն այս վիճակում է լինելու, եւ տրամաբանական է, որ երկու կարգախոսներն էլ օգտագործվում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031