Դիմադրության շարժման այսօրվա երթին հաջորդած հայտարարությունների ժամանակ Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիների շարքերում տեսախցիկները ֆիքսել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ցուցարարների շարքերում։ Քաղաքացիները լուսանկարվել են նրա հետ։ Նա այսօր նաեւ երթին է մասնակցել։
Հիշեցնենք, որ օրերս նա միացել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեպի Երեւան եկող քայլերթին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ