«Էս էներգիան գիտեք չէ՞՝ որտեղ, ում, ինչ վիճակի է գցել։ Պատկերացնում եք, չէ՞ մարդամեկը էնտեղ ինչ վիճակի մեջ է։ Չես դիմանալու էս ալիքին, ու էներգիան քեզ քշելու է»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները գոչում էին «առանց Նիկոլ, Հայաստան», «Արցախ՝ այո, Հայաստան՝ այո, Նիկոլ՝ ոչ»։
Սևակ Նազարյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Նիկո′լ, լսում ե՞ս քեզ ինչ ենք ասում»։ Այնուհետև հրապարակում հավաքվածներին դիմելով ասաց․ «Հայ ենք, չէ՞ կայֆա, չէ՞։ Տեր ենք մեր հայրենիքին»։ Սևակ Նազարյանը վստահեցրեց, որ օրեցօր հանրահավաքների ազդեցությունը մեծանում է, հանրահավաքի մասնակիցների թիվն աճում է։
Հանրահավաքի ընթացքում Ֆրանսիայի հրապարակում տեղադրված էկրանին անընդհատ ոստիկանության կողմից իրականացված բռնությունների կադրերն էին՝ քաղաքացիների, լրագրողների դեմ։ Սևակ Նազարյանը, արձագանքելով այն արդարացումներին, թե ոստիկանությունն իր գործն է անում, ասաց․ «Դուք, որ 2018-ին ձեր գործն անեիք, ոմն մի ազգակործան չէր հասնի էստեղ, դուք, որ նոյեմբերի 9-ից հետո ձեր գործն անեիք, այս իրավիճակում չէինք լինի։ Ձեր գործը մենք ենք վերցրել հիմա, որ անենք, դուք հիմա պատվեր եք կատարում»։
Կարդացեք նաև
Այս խոսքերից հետո Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ գոչեցին․ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ