Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը վաղը կլինի ԱԺ-ում․ ինչպես են ցուցարարները դիմավորելու նրան և ինչ բողոքի գործողություններ են լինելու վաղը

Մայիս 03,2022 22:20

«Վաղն առավոտվանից շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, բայց կոչ եմ անում մեր քաղաքացիներին 12։00-14։00-ը կրկին շարունակել բողոքի գործողությունները, փակել ճանապարհները, շրջափակել փողոցներ, դրանից հետո ժամը 15։30-ին պետք է հավաքվենք Ֆրանսիայի հրապարակում»,- Ֆրանսիայի հրապարակում անդրադառնալով վաղվա գործողություններին և անելիքներին, քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց՝ վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան ու ասաց․ «Ժամը 16։00-ին Նիկոլը գալու է ԱԺ։ Մենք պետք է 15։30-ին լինենք այս հրապարակում․իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնենք։ Վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է»։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց․ «Շատ կարևոր է, որ վաղը լինի իրական գործադուլ, դասադուլն ավելի լայն ծավալի վերածվի։ Վաղը ձեր երեխաներին դպրոց մի ուղարկեք, եղեք այս հրապարակում, շատ կարևոր է բոլորիդ ներկայությունը»։

Անդրադառնալով այն դիտարկումներին՝ եթե ՀՀ-ում լինի իշխանափոխություն, Ալիևը պատերազմ կսկսի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Ժողովուրդ ջան, խաբում են ձեզ։ Ալիևով փորձում են վախեցնել ձեզ։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև ինքը Ալիևին տված խոստում ունի, ծնկի է եկել, կզել թուրքի առաջ։ Կամ պիտի խոստումներն իրականացնի՝ հանձնի մեր երկիրը, կամ տանելու են նոր պատերազմի, որ պատերազմով հանձնի։ Եթե պատերազմ լինի, Նիկոլով է լինելու։ Եթե Նիկոլը գնա, իրավիճակն այլ է լինելու։ Հերիք է այս ժողովրդին Ալիևով վախեցնեք։ Դուք Ալիևին խոստում եք տվել, բայց ժողովրդի կողմից մանդատ չունեք, որքան հնարավոր է՝ շուտ նետվեք գրողի ծոցը»։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո՞ ինչ է լինելու, Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց․ «Նախ, որ լավ է լինելու, ակնհայտ է։ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այն լինելու է  ժամանակավոր։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Չի լինելու դաշնակցական, ՀՀԿ-ական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031