Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը ժողովրդինն է եւ այս հրապարակում»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 03,2022 20:40

«Իշխանությունը ժողովրդինն է  եւ այս հրապարակում, մենք ենք որոշում՝ որ հրապարակը փակենք, որը՝ բացենք,  ժողովուրդն է իշխանությունը»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ ամփոփելով Դիմադրության շարժման այսօրվա ցույցի արդյունքները։

Նա ասաց, որ մարզերի արժանապատիվ քաղաքացիներն արձագանքելով իրենց կոչին՝ ճանապարհներ են փակել:

«Հիշո՞ւմ եք, ասում էի՝ այս պայքարը համազգային է դառնալու, համաժողովրդական ենք դարձնելու։ Այդ ընթացքի մեջ ենք, դրան քիչ է մնացել։ Երեւանում մեր ցույցերի  ժամանակ բերման են ենթարկվել 250-ից ավել քաղաքացիներ, այս պահին ազատ են, միացել են շարժմանը․․․։ Մի աննախադեպ բան է տեղի ունեցել, Երեւանում փողոց փակեցին 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաները»,-ասաց Սաղաթելյանը։

Նա հայտարարեց․«Մարզային ցույցերի ժամանակ քաղաքացիական համազգեստով մի քանի խուժաններն՝ իշխանության կողմից ուղղորդված, հարձակվել են մեր քաղաքացիների վրա, այլեւս ոստիկանական ուժերը չեն բավարարում։  Նիկոլը, ինչպես միշտ, հույսը դրել է խուժանների վրա։  Նիկո՛լ, առանց այն էլ վիճակդ ծանր է, նոր քրեական գործեր մի՛ շալակի, վիճակդ ավելի մի՛ բարդացրու, նոր ապօրինությունների մի՛ դիմիր»։

Ապա նա հրապարակում հավաքածներին առաջարկեց երթ անել, որպեսզի, իր խոսքով ասած՝ տեսնեն թե որտեղ է երթի ծայրը․«Եթե  կարող են՝ թող ձերբակալեն։ Այս պայքարն անկասելի է, սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, տեսակետը։ Հայաստանը չի թրքացվելու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։

Այս պահին երթը շարժվում է Մոսկովյան-Աբովյան-Հանրապետության հրապարակ-Ամիրյան «երթուղով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031