Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվեց հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը

Մայիս 03,2022 20:30

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ

Մայիսի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը Ֆրանսիայի սենատորներին խորին երախտագիտություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ունեցած մեծ ավանդի և վճռականության համար: Նա ընդգծեց Ֆրանսիայի Սենատի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ արժևորելով Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումն ու բարձր գնահատեց բանաձևի ընդունմանը աջակցություն հայտնած Սենատի բոլոր քաղաքական ուժերի դերակատարությունը։

Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ:

Կողմերը կարևորեցին 2021 թ․ դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ․ ճանապարհային քարտեզի» դրույթների իրագործմանն ուղղված ակտիվ աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց այս տարի հունիսի 29-30 Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի անցկացմանը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվեց հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031