Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյան Նիկոլը ստի կայսրություն հիմնեց, պիտի թողնի ու գնա»․ Արթուր Համբարձումյան

Մայիս 03,2022 20:15

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանն, Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը, կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա պաշտոնից, քանի որ 4 տարի շարունակ ստի քարոզ է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում։

«4 տարի Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ստի քարոզ․ Փաշինյան Նիկոլը, երբ իշխանության էր գալիս, իր գլխավոր լոզունգն այն էր, որ բռնել էր Սերժ Սարգսյանին ստախոսության մեջ և ժողովրդին, չակերտավոր ասած, ոտքի հանեց՝ սուտը և Սերժ Սարգսյանի համակարգը մերժելու համար։ Բայց այս 4 տարվա ընթացքում նա գերազանցեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ տարածաշրջանում եղած ստի մակարդակը։

Այսինքն՝ Փաշինյան Նիկոլը, սուտը մերժելով, հիմք դրեց մեծագույն ստի։ Այն մարդիկ, որոնք դուրս են գալիս, իրենց բողոքի ձայնն են արտահայտում, մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ են բողոքում։ Բողոքում են մի պարզ պատճառով, որովհետև այս մարդը, սուտը մերժելով, հիմք է դրել նոր ստի»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Նա նշում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին, հետևաբար և ստի ու կեղծիքի դեմ ընդվզելը բնական դրսևորում է։

«Նիկոլ Փաշինյանը վերցրեց նախկին համակարգին ստորաքարշորեն ծառայած մարդկանց, իմիջայլոց, ինքն էլ է ծառայել նախկին համակարգին, վերցրեց, դարձրեց նոր քաղաքական էլիտա և հիմա ասում են՝ այ իրենք նախկին են, ուզում են վերադառնալ։ Սա մեծագույն աբսուրդ է»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Վերջինս առաջարկում է ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի կողմից Շիրակի մարզում նշանակված չորս մարզպետներից առնվազն երկուսի գույքային փոփոխությունը 2018 թվականից հետո, համեմատել այն մարզպետների՝ պետությունից ստացած աշխատավարձի հետ ու համոզվել՝ ՀՀ-ում կոռուպցիա կա՞, թե՞ չկա։

«Գնանք, ուսումնասիրենք, տեսնենք իրենց կողմից թալանչի հռչակած նախկին ռեժիմն իրականում այս մարդիկ մերժե՞լ են, թե 4 տարի ջուր են ծեծում  ու մարդկանց ուղղակի մոլորեցնում են։ Էլի գալիս ենք մեր զրույցի սկզբին, որ Փաշինյանը Նիկոլը բռնեց Սերժ Սարգսյանին ստի մեջ, բայց ինքը հիմնադրեց ստի կայսրություն։ Այսինքն՝ այն միֆը, թե նախկինները կգան, ձեզ տեսեք ինչ կանեն, պետք է մերժել, ուղղակի պիտի հասկանանք, որ սա միֆ է։

Փաշինյան Նիկոլն ասում էր՝ թալանածը կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու, հետ բերե՞ց, ասեմ ավելին, բազմաթիվ օդիոզ պաշտոնյաներ ու գործարարներ են եղել, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մուծվել են ոչ թե բյուջեին, այլ Աննա Հակոբյանի ֆոնդերին, և դրանով ստացել են ինդուլգենցիա, սա էլ է բացահայտվել»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Նրա համոզմամբ,Նիկոլ Փաշինյանը պիտի թողնի ու գնա պաշտոնից, որովհետև իրականացրել է գործողություններ, որոնք առերևույթ խոսում են պետական մասշտաբային դավաճանության մասին, նա, Արթուր Համբարձումյանի բնութագրմամբ՝ ավերել է թե՛ պետական համակարգը, թե՛ բարոյական ու նորմային համակարգը։

Մեր զրուցակիցն ասում է, Նիկոլ Փաշինյանը դատարանի առջև պիտի կանգնի ու պատասխանի բոլոր հարցերին, սկսած նրանից, թե ինչպես են իր երկու մարզպետները հարստացել և ինչ է տեղի ունեցել Արցախում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031