Հունաստանի Իրակլիոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ մտել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:
Գյումրեցի մարզիկը արդյունավետ է կատարել երկու վարժությունների բոլոր մոտեցումները եւ նվաճել երեք ոսկե մեդալ: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 108 կգ, հրումում՝ 132 կգ եւ երկամարտի 240 կգ արդյունքով երեք անգամ բարձրացել է պատվո պատվանդանի ոսկե աստիճանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ