Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյանը ՊՊԾ ղեկավարի գործողությունները համեմատում է Լեւոն Երանոսյանի վարքի հետ

Մայիս 03,2022 18:46

«Ամեն իշխանության ժամանակ յուրովի են ճնշումներ գործադրվել լրատվամիջոցների եւ լրագրողների վրա եւ այս անգամ էլ մենք տեսնում ենք այն բիրտ ուժը, որը որ կիրառվում էր ուժային կառույցների կողմից՝ 1991 թվականից ի վեր: Ցավոք, որեւէ իշխանություն փորձ չի կատարում այդ խնդիրները լուծել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Մամուլի ազատության օրվա» առիթով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով, ՊՊԾ ղեկավարի գործողությունները շատ հեշտ կարելի է համադրել ոստիկանության նախկին պաշտոնյա Լեւոն Երանոսյանի գործողությունների եւ վարքագծի հետ, որը դրսեւորում էր Սարի թաղի դեպքերի ժամանակ: Ըստ պարոն Մելիքյանի, տարօրինակ են այն տեսարանները, որ արդեն իսկ ձեռքերը ծալած ցուցարարին մոտենում է եւ լրացուցիչ հարվածներ է հասցնում կարմիր բերետավորը:

«Այն, ինչ ասվել է հեղափոխությունից հետո, սարի ու ձորի տարբերություն կա՝ այն, ինչ արվում է հիմա, այն սկզբունքները, որոնք որդեգրվել էին նոր իշխանությունների կողմից՝ հիմա աստիճանաբար նահանջում են, եւ իշխանությունն ավելի շատ բիրտ միջոցներով է հարաբերվում լրագրողների ու լրատվամիջոցների հետ: Եվ արժե, որ վարչապետը տեր կանգնելով իր խոսքերին, միջամտի եւ համապատասխան միջոցներ ձեռնարկի, ուշադրություն դարձնի այդպիսի դեպքերին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, այսօր խնդիրը ոչ թե լրագրողների ազատ գործելու սահմանափակումներն են, այլ ուժային կառույցների գործողությունները . «Այստեղ մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ եւ ուղղորդված գործողություներ: Ես չեմ կասկածում, որ ուժայինները քաղաքական իշխանություններից հստակ հրահանգ են ստացել՝ լինել կոշտ: Ցավոք սրտի մեզ մոտ լայնորեն գովազդված ոստիկանական բարեփոխումներն իրականում ոչ մի արդյունք չտվեցին դաշտում, եւ մենք չենք տեսնում գործողություններ ոստիկանների կողմից, որոնք կարող են համադրվել այն բազմաթիվ ձեռնարկների հետ, որոնք մշակվել են երկար տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ եւ որոնց վրա ծախսվել են լուրջ ֆինանսական միջոցներ»:

Ինչն, ըստ Բորիս Նավասարդյանի, նշանակում է, որ քաղաքական հրահանգները մնում են գերակա:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031