Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե մարդիկ ճանաչվել են տուժող, նշանակում է տեղի է ունեցել հանցագործություն»

Մայիս 03,2022 18:42

ՀՀ գլխավոր դատախազության առջեւ հավաքված 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին աջակցելու եկած պետական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը Aravot.am-ին ասաց. «Հարազատները դիմում էին ներկայացրել դատախազություն: Փաստերով հետագայում հարուցվել է քրեական գործ եւ զոհվածների հարազատները արդեն ճանաչվել են իբրեւ տուժողներ: Սակայն իշխանությունները մինչեւ այսօր չեն հրապարակել պատերազմում զոհվածների ոչ անունները, ոչ էլ՝ վերջնական թիվը: Ինչքան պաշտոնական տեղեկություն են հրապարակել, բոլորը հակասական են, ոչ մի թիվ մյուսին չի համապատասխանում: Իսկ գործընթացի հետ կապված, նորից կան այլ իրավական խնդիրներ:

Եթե մարդիկ ճանաչվել են տուժող, նշանակում է տեղի է ունեցել հանցագործություն: Եթե տեղի է ունեցել հանցագործություն, ապա պետք է հասկանալ, թե ով է մեղադրյալը, ում է մեղադրանք առաջադրվել: Դա հասկանալու համար պարտադիր չէ իրավաբան լինել: Դատախազությունն էլ սահմանադրությամբ ստեղծված անկախ մարմին է ու ոչ ոքի չի ենթարկվում եւ նրա համար է այս կարգավիճակով ստեղծված, որ զբաղվի միայն պետական շահերի պաշտպանությամբ նաեւ պետական պաշտոնյաներից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031