Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «ՀՀ բանկերում մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ նոր հաշիվներ են բացել»

Մայիս 03,2022 19:12

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի տեղեկացմամբ՝Հայաստանի բանկերում մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ բացել են նոր հաշիվներ, նրանց զգալի մասը Ռուսաստան Դաշնության ռեզիդենտներ են: Այսօր հրավիրված ասուլիսում Գալստյանն ասաց, որ  աշխարհում բանկային համակարգերում ավանդաբար կան խաղի հստակ կանոններ՝ ոչ ռեզիդենտները միշտ ավելի խիստ վերահսկողության տակ են։

Ըստ ԿԲ նախագահի, Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում, պահպանվում է միջազգային  բոլոր  նորմերը․«Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ նորմերի ներքո մենք ունենք ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք բանկ մուտք գործելով եւ ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կենտրոնը տեղափոխվում է Հայաստան, հնարավորություն են ունենում բացել հաշիվներ ՀՀ առեւտրային բանկերում, սպասարկվել ՀՀ բանկային համակարգում: Այդպիսի հաճախորդների թիվը, եթե ես չեմ սխալվում, ներկայումս մոտ 16 հազար է եւ Ռուսաստանի ռեզիդենտներն այդ նոր հաճախորդների զգալի մասն են կազմում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031