Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորի բնակչուհին վրաերթի է ենթարկել 14 տարեկան տղայի, որը գիտակցության չգալով՝ մահացել է

Մայիս 03,2022 18:30

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Մեծամոր քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակչուհին իր կողմից վարած «NISSAN BLUEBIRD SYLPHY 1.5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված տղայի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031