«Մեր գործը մի փոքր առաջ է գնացել. դատախազությունից այսօր ստացանք որոշում, 26 հերոսներ ճանաչվեցին տուժող»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը:
«Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020 սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա»,- ասված է դատախազության որոշման մեջ, որը ներկայացրեց զոհվածի հայրը՝ հիշեցնելով իրենց հաջորդ պահանջը՝ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավվելու եւ հարցաքննելու մասին:
Հիշեցնենք, դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք պահանջել էին այս գործով որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին: Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը:
Այս ամենը հետեւում է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից, որտեղ նա հայտարարել էր. «Այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ