Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահը՝ դոլարի արժեզրկման մասին

Մայիս 03,2022 18:57

Ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի վարքագիծը, ավելի կոնկրետ՝ դոլարի արժեզրկումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանելով դրամի արժեւորումը կամ դոլարի արժեզրկումն, ասաց՝ այսօր մի իրավիճակ է, երբ Հայաստանում կան միջազգային այցելուներ, որի արդյունքում արտաքին պահանջարկը մեծացել է մեր ծառայությունների նկատմամբ․ «Այսինքն այդ մարդիկ, որ գնում են հանգստի վայրեր կամ այլ տեղեր, որոշակի ծախսեր են իրականացնում, դա ենթադրում է, որ արտահանման աճ է գրանցվում ՀՀ վճարային հաշվեկշռի տեսանկյունից։ Դա բերում է նրան, որ մենք ունենք արտարժութային միջոցների առաջանցիկ աճ պահանջարկի նկատմամբ, որը հանգեցրել է դրամի ամրապնդմանը»։

Գալստյանի ներկայացմամբ՝ պետք է հասկանալ, թե այս երեւույթը, որի հետ բախվել ենք, որքան հիմնարար է եւ այն մարդիկ, ովքեր հայտնվել են ՀՀ-ում, ծրագրում են որքա՞ն մնալ Հայաստանում, նրանց վարքագիծն ինչպիսի՞ն կլինի․«ԿԲ խորհրդի որոշման (ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ է թողել՝ 9.25%, Ն․Բ․) հիմքում հենց նաեւ այս մարտավարության էլեմենտ է, որ մենք պետք է տեսնենք այդ մարդկանց վարքագիծը ու դրանից դրդված տնտեսական հետեւանքները, որոնք կլինեն, որի արտացոլումը կտեսնենք փոխարժեքի մեջ։ Այս պահին քանի որ ազատ լողացող փոխարժեք է ու շուկան է որոշում, ես զերծ կմնամ գնահատականներ տալ, թե՝ մեկ ամսից կամ 20 օրից կվերականգնվի՞, թե՞ ինչ կլինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031