Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ բացատրվի, այս մեղադրանքը հասկանալի չի լինելու, քանի որ պետք է, որ այն հասկանալի չլինի». Գևորգ Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Մայիս 03,2022 18:18

«Ինչքան էլ բացատրվի, այս մեղադրանքը հասկանալի չի լինելու, քանի որ պետք է, որ այն հասկանալի չլինի»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությանը, հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ այս միջնորդությունները ծառայում են իր բնորոշմամբ՝ վաղուց սկսած ոչ դատավարական նպատակի: Նա շարունակեց. «Այդ հայտարարությունների միջոցով փորձում են նախորդ դատական նիստերին տեղի ունեցածով տպավորություն ստեղծել, թե բոլորն ընդունել են, որ մեղադրանքն անորոշ է: Մեղադրանքի որոշակիությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր իրավունքներից մեկն է: Մեղադրանքը պարզաբանված լինելու իրավունքը չի կարող անսահմանափակ լինել, քանի որ մեղադրանքը պարզ չէ արտահայտությունը կարող է արվել անգամ այն ժամանակ, երբ մեղադրանքը պարզ է»:

Անդրադառնալով մեղադրանքին՝ մեղադրող դատախազն ասաց. «Կարծում եմ՝ պարզ է մեղադրանքը՝ կաշառք տալու հանցակազմը, որը 311 հոդվածով ձևակերպված է: Մեղադրանքում գրված է՝ որ պաշտոնատար անձը, որ դիրքն օգտագործելով, ինչն օժանդակելու նպատակի համար, ինչ է ստացել: Ինքնաբացարկը, որը ևս արդար դատաքննության տարրերից է, դրա մակարդակը չի կարելի այդ աստիճան իջեցնել: Նույնն էլ մեղադրանքի հարցերը քննարկելը: Ձևակերպել, թե մեղադրանքը հասկանալի չէ, քանի որ գրված է՝ այսքան գումար է տրվել Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե ինքն է ստացել, լուրջ չէ»:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ցանկացած դատական գործ դատարան մտնելուց հինգ րոպե հետո կկարճվեր, քանի որ կպատճառաբանվեր, որ մեղադրանքը պարզ չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031