Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ շատ գործընկերներ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ ուսապարկերով ցույց իրականացնելու համար. Ռուբեն Մելիքյան

Մայիս 03,2022 17:58

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։

Չեք հավատում՝ վ… վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը։

Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։

Ի դեպ -2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։

Ի դեպ – 3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։

Ի դեպ – 4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031