Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ է պնդումը, թե իբր Փաշինյանը եւ մենք ասել ենք, թե Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում»․ Վիգեն Խաչատրյան

Մայիս 03,2022 17:54

«Դաժան պատերազմից հետո ՀՀ-ն ապաքինում է իր վերքերը, շատ հարցեր լուծված չեն, բայց ակնհայտ է, որ ՀՀ միջազգային վարկը սկսեց բարձրանալ, որ իշխանությունն իրականացնելու է խաղաղություն ապահովելու ծրագիրը, երաշխավորելու է արցախցիների իրավունքները։ Իրեն վերջնականապես սպառած ռեւանշիստների խումբը, որը քսան եւ ավելի տարի սպասարկել է ավազակախումբ, ապիկար քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել պատերազմի շեմին, հիմա նորից դիմում է ստին եւ կեղծիքին՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ, հրահրել անկայունություն, «մուռ» հանել իրեն մերժած ժողովրդից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Դիմադրության շարժմանը՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Շատ մարդիկ են անհանգստացած զանգում եւ ուզում հասկանալ, թե մենք ինչու ենք այսքան հանգիստ արձագանքում։ Մենք հանգիստ ենք, որովհետեւ մենք ճիշտ ենք, չենք ստում, հավատում ենք ժողովրդին, որը մեր հիմնական հենարանն է, նաեւ այն մարդիկ, որոնք տրվելով ստին եւ կեղծիքին, այսօր կարծում են, հատկապես երիտասարդները, թե մեծ, հայրենանվեր գործ են անում ու կոչում են՝ դեմ ենք Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն․․․սիրելիներս, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում․․․Քսան տարի այդ խմբակը, իբր պետություն ղեկավարող, այդ ոհմակը համակերպվել էր այդ մտքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է, մատը մատին չտվեց, որ հասնեն Արցախի այն կարգավիճակին, որի մասին այսօր իրենք խոսում են։ Իսկ մենք ասել ենք, որ չենք խաբելու ժողովրդին ու շարունակում ենք ասել՝ սուտ է պնդումը, թե իբր Նիկոլ Փաշինյանը եւ մենք ասել ենք, թե Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Մենք ասել ենք, որ երաշխավորելու ենք Արցախի իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակ»,-հավելեց նա։

Վիգեն Խաչատրյանը նաեւ զգուշացրեց՝ օրենքից դուրս ոչ մի բան չի ներվելու, իսկ օրենքի շրջանակում կատարվողը կհանդուրժեն համբերատար։

Հիշեցնենք՝ Վիգեն Խաչատրյանը վերջերս բառացի ասել էր, որ «Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գաղափարը գուցե սխալ է եղել», իսկ ավելի վաղ վտանգավոր էր համարել «ՀՀ-ն առանց Արցախի ապագա չունի» թեզը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031