Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղազարյանին, Ավետիք Չալաբյանին, Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների (11 հոգի)։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակական կարգ են խախտում։
Մասնակիցները ԱԺ-ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ-ի դիմաց։
Կարդացեք նաև
Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, քանի որ փողոցի անթույլատրելի մասով էին անցնում, շրջափակեցին ուսապարկերով լի տարածքը, ապա տարածքը աղտոտելու համար բերման ենթարկեցին նրանց Արաբկիրի բաժին՝ ոմանց քաշքշելով բարձրացրին ավտոբուս։ Ուսապարկերով ակցիայի նպատակն էր, ԱԺ պատգամավորներին հորդորել դուրս գալ ուսապարկի կարգավիճակից, որ այսուհետ նրանց գործողությունները բխեն Հայաստանի և Արցախի շահերից։
5165 շարժում