Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսինե Սահակյանը հեռացել է առանց դատարանի թույլտվության. նա պետք է բացատրի նշված հանգամանքը». Աննա Դանիբեկյան

Մայիս 03,2022 17:32

«Խնդրում եմ դատական նիստը հետաձգել, քանի որ ՀՀ Վերաքննիչ դատարանում ժամը 15.30 իմ պաշտպանյալի ազատության հարցն է քննվելու»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում այսպիսի միջնորդությամբ հանդես եկավ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Աննա Դանիբեկյանն այս առիթով փաստաբաններին հորդորեց իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունն այնպես կառուցել, որ այս գործով նիստերի օրերին զբաղվածություն չունենան: Լուսինե Սահակյանն ի պատասխան ասաց. «Կալանքի հարց է. եռօրյա ժամկետում է նիստ նշանակվում: Սա այդ նիստերից չէ: Իմ պաշտպանյալի ազատության հարցն է քննարկվում, և ես չեմ կարող մնալ այս նիստին: Ես չեմ հետաձգելու մյուս դատական նիստը: Ես պարտավոր եմ այդ նիստին մասնակցել»:

Աննա Դանիբեկյանն առաջարկեց ընդմիջել նիստը, որպեսզի Լուսինե Սահակյանը տեղեկացնի, որ ինքը չի կարող մասնակցել մյուս նիստին: Սակայն Լուսինե Սահակյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ չի կարող Վերաքննիչի նիստին չմասնակցել:

Հայտարարվեց ընդմիջում, որպեսզի Լուսինե Սահակյանը Աննա Դանիբեկյանին ներկայացնի, թե ինչ նիստի մասին է խոսքը: Երբ Աննա Դանիբեկյանն ընդմիջումից եկավ, Լուսինե Սահակյանն արդեն գնացել էր ժամը 15.30 մեկնարկող նիստին:

Աննա Դանիբեկյանն Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց՝ տեղեկություն ունի՞ իր փաստաբանից: Արմեն Գևւորգյանն էլ պատասխանեց՝ ինչպես Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, այլ դատական նիստի է, և քանի որ այդ նիստի մեկնարկին մնացել էր 12 րոպե, նա գնացել է, որ հանկարծ այդ դատական նիստն իր բացակայության պատճառով չհետաձգվի:

Աննա Դանիբեկյանը հայտարարեց. «Ընդմիջման ընթացքում պարզվել է, որ Վերաքննիչ դատարանում ժամը 15.30 նշանակված է դատական նիստ, սակայն վերաքննիչ բողոքը բերել է այլ փաստաբան, և Լուսինե Սահակյանի մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ: Լուսինե Սահակյանը հեռացել է առանց դատարանի թույլտվության, ուստի հաջորդ դատական նիստին նա պետք է բացատրի նշված հանգամանքը»:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 13.00:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031