Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ո՞ւր էր պատերազմի ժամանակ Նիկոլդ՝ իր պատգամավորներով». լեզվակռիվներ՝ ցուցարարների եւ նրանց տեսակետը չկիսող քաղաքացիների միջեւ

Մայիս 03,2022 17:12

Այսօր կեսօրին «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները փակել էին նաեւ Երեւանի Աբովյան փողոցը: Փողոց փակող ցուցարարների մեջ էին նաեւ «Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը եւ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:

Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ, դավաճան» եւ կոչ էին անում քաղաքացիներին՝ միանալ հայրենիքի փրկության շարժմանը:

Ցույցի ժամանակ մի քանի անգամ լեզվակռիվներ եղան ցուցարարների եւ ցուցարարների տեսակետը չկիսող քաղաքացիների միջեւ: Վերջիններս ցուցարարներին մատնանշում էին, որ հայրենիքը պատերազմի ժամանակ էր պետք պահել: «Ո՞ւր էր պատերազմի ժամանակ Նիկոլդ՝ իրա պատգամավորներով»,- հակադարձեց «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը՝ հավելելով, որ ինքն իր կուսակից ընկերների հետ պատերազմի ժամանակ էլ էր կռիվ տալիս թշնամու դեմ:

Քաղաքացիներից շատերն էլ իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին:

Աբովյան փողոցում նույնպես բավական շատ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված:

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի ուշ ոստիկանները մեքենաներով՝ ազդանշանները միացրած, փորձում էին ցրել անհնազանդության ցույցը: Մանուել Մանուկյանը բերման ենթարկվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031