Լրահոս
Օրվա լրահոսը

Փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մայիս 03,2022 16:50

Շիրակի մարզի ընդդիմադիր ուժերը փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Լուսակերտ գյուղի հատվածում։ Մայրուղու վրա բողոքի ցույց անցկացնողների թվում էին ՀՀԿ-ականները, դաշնակցականները և «Ես համաձայն չեմ» շարժման ներկայացուցիչները։

Նրանք մոտ 40 րոպե փակ են պահել մայրուղին, որևէ բախում չի արձանագրվել։

«Ես համաձայն չեմ» շարժման առաջնորդ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Քաղաքական ակցիա էր, որը ուղղված էր Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավորապես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Մեր հիմնական պահանջը հրաժարականն է, մեր առաջնահերթ բողոքը Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են։

Ոստիկանների հետ բանակցելուց հետո որոշեցինք ճանապարհը բացել, որովհետև իրականում ուղևորների մեջ մարդիկ կային, որոնք բժշկի կարիք ունեին։ Մենք հարգեցինք մեր քաղաքացիներին։

Եթե այսօրվա իշխանությունները դաս չեն քաղում ստեղծված իրավիճակից և չեն գիտակցում, որ իրենք պիտի հեռանան, մենք պատրաստ ենք շատ ավելի երկար ու շատ ավելի վճռական քայլերի։ Չնայած այսօր Հանրապետության հրապարակում ժամը 19․00-ին կլինի հայտարարություն և կհետևեք նաև դրան»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031