Երեւանի Նորագավիթ համայնքում այսօր մի քանի անգամ քաշքշուք եղավ փողոցը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտից, Երեւան քաղաքում եւ հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են անհնազանդության ցույցերը՝ իշխանության հրաժարականի պահանջով:
Ընդդիմադիր կուսակցությունները եւ նախաձեռնությունները մայիսի 1-ին համազգային անհնազանդության ցույց էին կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որից հետո վրաններ տեղադրվեցին հրապարակում: Դրան հաջորդած օրերին արդեն անհնազանդության տարբեր ցույցեր են լինում մայրաքաղաքում եւ հանրապետությունում:
Նորագավիթում բավական մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված: Ոստիկանները փորձում էին խոչընդոտել անհնազանդության ցույցին, արդյունքում ցուցարարների եւ ոստիկանների մեջ լարվածությունը ժամանակ առ ժամանակ քաշքշոցի էր վերածվում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ