Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ պաշտպանը ցավ է հայտնում, որ ՀՀ վարչապետին ուղեկցող ծառայությունը չի կանգնել ու փորձել ավտովթարի ենթարկված հղի կնոջն օգնություն ցուցաբերել

Մայիս 03,2022 15:55

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու միջադեպին՝ ասաց, որ ամբողջ աշխարհում պետական պաշտոնյաներին ուղեկցող ծառայությունների գործառույթը չընկալվածության հարց ունի։ Հայաստանում էլ դա որեւէ կանոնով կարգավորված չէ։

Պաշտպանը ցավ հայտնեց, որ ՀՀ վարչապետին ուղեկցող ծառայությունը, ավտովթարի ենթարկված կնոջն ընկած տեսնելով, չի կանգնում ու օգնություն չի ցուցաբերում:


Ասաց, որ դեպքի օրերին գործուղման է եղել եւ շատ խիտ գրաֆիկով հանդիպումներ է ունեցել։ Ըստ պաշտպանի, առաջին արձագանքը` որպես մարդու իրավունքների պաշտպան, եղել է այն, որ մեղավորները բացահայտվեն եւ, այդ առումով ՄԻՊ գրասենյակը նույն օրը գրություն է ուղարկել գլխավոր դատախազություն` քրգործի մանրամասներին տեղեկանալու:

«Ինձ համար, որպես մարդ, որը զբաղվել է նաեւ ոստիկանության բարեփոխումներով եւ անդրադարձել ուղեկցող ծառայության առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, դա առնվազն նվազագույն հումանիզմ էր առաջին հերթին օգնություն ցույց տալու, հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկելու համար»,–ասաց պաշտպանը:

Նրա խոսքով`ցավալի է, որ հանրության շրջանում չհարգվեց նաեւ ընտանիքի զգայունությունը, եւ, ըստ պաշտպանի, դեպքը դարձավ էժան քննարկումների թեմա։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031