Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշիր քաղաքում բացվեց Յունիբանկի նոր մասնաճյուղը

Մայիս 03,2022 15:34

Տաշիր քաղաքում հաճախորդների սպասարկումն է սկսել Յունիբանկի նորաբաց մասնաճյուղը: «Տաշիր» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան 8/1:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Տաշիր քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ բացեցինք մեր 57-րդ մասնաճյուղը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Տաշիր» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝  ինքնուրույն սպասարկում նախընտրած հաճախորդների համար», – նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Լինելով մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը, Յունիբանկը շարունակական ընդլայնում է մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդների համար իր ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: «Տաշիր» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031