Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության ակցիաներ։
ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ժամը 14։00–ի դրությամ 169 անձի ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից․«Ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 169 անձ, 155 ցուցարար Երևանից, 6 ցուցարար Արարատի մարզից և 8 ցուցարար Գեղարքունիքի մարզից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: