Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ պաշտպան. Պետական հաստատությունները լրագրողների հարցումներին երբեմն պատասխանում են ուշացած ու բովանդազուրկ

Մայիս 03,2022 15:05

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով՝ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպել էր լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը խոսեց մամուլի ազատության մասին: Նա ասաց, որ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախորդ տարի տեղեկատվության իրավունքի ազատության խախտման վերաբերյալ ստացել է 87 դիմում-բողոք:

«Այդ բողոքների ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ շատ հաճախ պետական հաստատությունների կողմից տեղեկատվության հարցման պատասխանները տրվում են ժամկետների ուշացումներով, երբեմն որպես պատասխան այդպիսին կա, բայց բովանդազուրկ են»,- ասաց պաշտպանը՝ մտահոգիչ համարելով մասնագիտական գործունեության ընթացքում լրագրողների եւ օպերատորների նկատմամբ բռնության դեպքերը: Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ հետեւողական են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031