Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Սա իրենց համար միգուցե վերջին շանսն է եւ այս փորձից հետո իրենք որպես քաղաքական գործիչ չպետք է վերադառնան այս դահլիճ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Մայիս 03,2022 13:59

«Ասում են՝ պետք է Նիկոլ Փաշինյանը չբանակցի: Ներողություն եմ խնդրում՝ առաջինը դուք չպետք է որոշեք, թե ով պետք է բանակցի, ժողովուրդն այդ որոշումը կայացրել է: Երկրորդը՝ բա ո՞վ պետք է բանակցի՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, որը քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը 10 տարի իր պաշտոնավարումից հետո եկավ այստեղ ու ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում եւ մենք փաստացի գտնվում ենք փակուղում: Թե՞ ՀՅԴ-ն պետք է բանակցի, թե՞ Վանեցյանր Արթուրը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հավելեց,- «Ուզում եմ հասկանամ իրենց առաջարկները, իրենց լիդերները: Դուք ասում եք անվտանգություն, այո՛ այսօր ՀՀ անվտանգությունը մեր իրավիճակից ելնելով ՀՀ իշխանությունն ապահովում է շատ ավելի լավ, քան այն դերակատարները, որոնք այսօր դրա մասին խոսում են, կարողացել են ապահովել, կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»:

Հարցին՝ բայց արդյոք ա՞յս իշխանությունը պետք է բանակցություններ վարի, որը պարտվել է ու Արցախի 75%-ը տվել է թշնամուն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ քաղաքացին, ոչ թե ես, դուք: Այդ հարցը 8 ամիս առաջ այս նույն մարդիկ այդ նույն լոզունգներով գնացին ՀՀ ժողովրդի մոտ: Ի դեպ, նրանք չէին էլ ուզում գնալ ժողովրդի մոտ, մե՛նք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի, ու ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվեց: Մենք պետք է մի բան հասկանանք՝ կա՞ մեր գործընկերների կողմից ձեւակերպում՝ էդ որ ասում են 75%, նույն գրավյալ տարածքները մե՞ջն են, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում էր՝ դրանք որեւիցե նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք օրինակ` հենց Արցախի տարածքը, որում գիտեք, Արցախի հանրապետությունը իր անկախություն է հռչակել: Անվերջ կան բաց տեղեր, քաղաքական հարցի բացակայություն եւ դա է նաեւ պատճառը, որ մեր ընդդիմությունն այսօր մեղմ ասած բավականին վատ իրավիճակում է հայտնվել: Պետք է ասեմ, որ իրենց հասկանում եմ որովհետեւ սա իրենց համար միգուցե վերջին շանսն է եւ այս փորձից հետո իրենք որպես քաղաքական գործիչ չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ քաղաքական իրենց ասելիքը սպառված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031