Այսօր առավոտյան մայրաքաղաքում «Դիմադրության» շարժման կազմակերպած ցույցերի ժամանակ, բերման է ենթարկվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի որդին՝ «Ազատագրում» շարժման համահիմնադիր Սամվել Հակոբյանը:
Նոյեմբերի 9-ից հետո Սամվել Հակոբյաննը բողոքի ցույցերի ակտիվ մասնակից է եղել: Նա որեւէ կուսակցական պատկանելություն չունի:
Իր հարցազրույցներում նա բոլորին կոչ էր անում՝ մի կողմ դնել կուսակցական եւ քաղաքական ամբիցիաները եւ համախմբվել մեկ գաղափարի՝ Արցախն ու Հայաստանը պահպանելու շուրջ:
Մեզ դեռ չի հաջողվել ճշտել, թե ոստիկանության ո՞ր բաժին են տարել Սամվել Հակոբյանին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ