Ermenihaber. Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Ըստ հիշյալ հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմն հարաբերություններին առնչվող հարցեր:
Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հետագայում ևս հաջողությամբ կզարգանան: Ալիևն էլ իր թուրք գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Հրավերն ընդունվել է։