«Ակտիվ աշխատում ենք տարբեր ներդրողների հետ։ Կարող եմ փոքր գաղտնիք բացել։ Նոր Հաճնում ուզում ենք վերականգնել նախկին ավանդույթները եւ ողջ աշխարհով սփռված նոր հաճնցի ադամանդագործներին հետ բերել ՀՀ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար ադամանդագործությունն ու ոսկերչությունն արդյունաբերության գերակա ճյուղեր են։
Նա նաեւ հայտնեց, որ ֆինանսների նախարարության հետ քննարկում են օրենսդրական ոլորտն այդ երկու ուղղությունների համար առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ