Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ ամսվա հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով

Մայիս 03,2022 12:02

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ 2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես, 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031