Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահություն» եւ «նախագահող» ասելն այդքան էլ ճիշտ չի»․ Ալեն Սիմոնյանի դիտողությունները

Մայիս 03,2022 11:59

«Հարգելի կառավարության գործընկերներ, հարգելի պատգամավորներ։ Ասել «հարգելի նախագահություն» եւ «հարգելի նախագահող» այդքան էլ ճիշտ չի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով դահլիճում ներկա պատգամավորներին եւ կառավարության անդամներին՝ ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա շարունակեց․ «Հարգելի ԱԺ նախագահ, հարգելի ԱԺ փոխնախագահ, հարգելի պատգամավոր․․․ «Նախագահություն» եւ «նախագահող» ասելը ճիշտ չի, խնդրում եմ հետայսու ուշադիր լինել»։

Regular session of the RA National Assembly took place

Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր գրանցված պատգամավոր դեռեւս չկա, քվորումն ապահովվել է 64 ներկա պատգամավորներով․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսը զարմանալի ապուշ էր։ Ամենահասարակ բաների մասին պատմելիս նա միշտ հարցնում էր, թե արդյոք բոլորն իրեն լավ հասկացա՞ն, չնայած որ խոսքր վերաբերվում էր շատ տարրական հասկացությունների, ինչպես, օրինակ. «Ահա սա, պարոնա՛յք, լուսամուտ է։ Այո՛։ Գիտե՞ք լուսամուտն ինչ է»։ Կամ. «Այն ճանապարհը, որի կողքերին առուներ են ձգվում, կոչվում է խճուղի, Այո՛, պարոնայք։ Արդյոք գիտե՞ք առուն ինչ է։ Առուն զգալի քանակությամբ բանվորների ձեռքով փորված խորություն է։ Այո՛։ Առուն փորում են քլունգներով։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե քլունգն ինչ է»։
    Նա տառապում էր ամեն ինչ բացատրելու մոլուցքով և այդ բանն անում էր մի այնպիսի ոգևորությամբ, որով որևէ գյուտարար կխոսեր իր գյուտի մասին։
    «Գիրքը, պարոնայք, թղթի քառածալ, տարբեր ֆորմատով կտրած, տպագրած և ի մի հավաքած, կազմած, և կլեյստերով կպցրած թերթիկների մի մեծ քանակություն է։ Արդյոք գիտե՞ք, պարոնայք, թե կլեյստերն ի՞նչ է։ Կլեյստերը սոսինձ է»։
    Գնդապետն այնքան անհուսալի հիմար էր, որ նրան դեռևս հեռվից նկատելիս սպաներն իրենց ճանապարհը շեղում էին, որպեսզի նրանից չլսեին այնպիսի մի ճշմարտություն, թե փողոցը կազմված է սալարկից ու մայթից և թե մայթն իրենից ներկայացնում է սալարկից բարձր գտնվող, շենքերի ճակատների երկայնքով ձգվող մի պանել։ Իսկ տան ճակատը շենքի այն մասն է, որ երևում է սալարկի կամ մայթի վրայից, իսկ տան հետևի մասը մայթի վրայից հնարավոր չէ տեսնել, մի բան, որում մենք դյուրավ կհամոզվենք, եթե իջնենք ու կանգնենք սալարկի վրա։
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները». Մասն առաջին, «Աղետը»

  2. Հայկ համբարձումեան says:

    Իսկ այս պահուն այսպիսի լուրերու տեղ տուողները գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսէն ալ աւելի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031