«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) ունի նորանշանակ տնօրեն՝ Կարինե Սարգսյանը։ ԶԱՀ կայքում կարող եք գտնել տիկին Սարգսյանի կենսագրությունն առավել մանրամասն։
Մեր հերոսների և նրանց ընտանիքիների կողքին լինելու առաքելության ճանապարհին կարևոր ենք համարում հարուստ փորձով և գիտելիքներով մասնագետի նշանակումը տնօրենի պաշտոնում։
Կարինե Սարգսյանի ուղերձը․
«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հրաշալի թիմը, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»։
Միասին՝ հերոսի կողքին
ԶԱՀ–ի մասին
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» անկախ և ապաքաղաքական կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ