Լրահոս
Օրվա լրահոսը

Ապատեղեկատվության և քարոզչության այս աճը աղետալի ազդեցություն է թողնում անկախ լուրերի վրա. «Լրագրողներ՝ առանց սահմանների»

Մայիս 03,2022 11:10

«Ամերիկայի ձայն». Քարոզչություն, վստահելի լրատվամիջոցների վարկաբեկմանն ուղղված օրենքներ, կայքերի նկատմամբ արգելքներ, ձերբակալություններ. Մոսկվայի հարձակումը ազատ մամուլի վրա ուժեղացավ, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա: Դրա արդյունքում Ռուսաստանի ԶԼՄ-ների ազատության վարկանիշն իջել է՝ մոտենալով 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի ստորին սանդղակին:

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության 2022 թվականի զեկույցի համաձայն, տարեկան ինդեքսն առանձնացրել է ռեկորդային թվով երկրներ (28 երկիր), որոնք համարվում են «լրատվամիջոցների շատ վատ ազատություն ունեցող երկրներ»: Նրանք միանում են Չինաստանի նման այն երկրների շարքին, որոնք գրաքննությունն արտահանում են իրենց սահմաններից դուրս: Դրան է գումարվում Կրեմլի կողմից ուժեղ քարոզչությունը:

Կտրուկ անկում է գրանցվել նաեւ Հոնկոնգում Պեկինի ազդեցության լծակներն այստեղ ամրապնդվելու արդյունքում:

Եթովպիան և Նիկարագուան նույնպես կտրուկ անկում են գրանցել ԶԼՄ-ները ճնշելու ու գրաքննությանը զարկ տալու արդյունքում: Իշխանության զավթումն էլ մեծապես է ազդել Մյանմարում մեդիա միջավայրի վրա՝ վերացնելով տարիների ընթացքում գրանցված առաջընթացը: Այստեղ ձերբակալվել են լրագրողներ, չեղյալ են հայտարարվել որոշ լրատվամիջոցների գործելու իրավունքը: Արդյունքում որոշ լրատվամիջոցներ հեռացել են երկրից:

Աֆղանստանում թալիբները խոստացան պաշտպանել մամուլի ազատությունը, բայց փոխարենը սահմանափակող օրենքներ ընդունեցին և արգելափակեցին կին լրագրողների եթերը:

Եթովպիայում պատերազմը Տիգրայի շրջանում հանգեցրել է ինդեքսի 13 կետով անկման: Հիասթափեցնող արդյունք մի երկրի համար, որն ընդամենը երեք տարի առաջ գովասանքի էր արժանանում իր բարեփոխումների համար:

ԱՄՆ-ը փոքր-ինչ բարելավել է իր դիրքը 2021 թվականի համեմատությամբ, սակայն լրագրողներն ու լրատվամիջոցները նշում են լուսաբանման խոչընդոտները, որոնց թվում են նահանգների կառավարությունները և բողոքի ցույցերը:

Ժողովրդավարությունը կարևոր դեր է խաղում մամուլի ազատության պաշտպանության գործում։ Սակայն ապատեղեկատվության և քարոզչության այս աճը աղետալի ազդեցություն է թողնում անկախ լուրերի վրա, ասված է «Լրագրողներ` առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031