Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ոստիկանության պաշտոնյաներից մեկը ցուցարարներից մեկին ասում է. «Ախպեր ջան, մեզ խի եք մեղադրում, դուք եկեք իշխանության, նույն ձևի ձեզ կծառայենք»:
Խորը իմաստություն կա ասածի մեջ: Վերջին 30 տարում եղե՞լ է արդյոք մի իշխանություն, որի պարագայում ոստիկանությունն այլ կերպ կգործեր: Միանշանակ՝ ոչ:
Փոխվում են իշխանությունները, չի փոխվում ոստիկանությունը: Ոստիկանությո՞ւնն է մեղավոր. իհարկե՝ ոչ, այլ իշխանությունը: Բարեհաջող իշխանափոխությունից հետո (էական չէ, որ ուժի կողմից) առաջին գործերից մեկը պետք է լինի ուժայինների վարքագծի մեթոդիկայի, անգամ մտածելակերպի հիմնահատակ փոփոխությունը:
Կարդացեք նաև
Հիշեք ոչ մի իշխանություն հավերժ չէ՝ ճանապարհ փակող Օսիպյանն ու Երանոսյանը վկա: