Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Խերանյան. Իշխանությունից պետք է պահանջել միայն, չի կարողանում ծառայել, ուրեմն պետք է գնա տուն, ի՞նչ մի ողբերգություն է. «Հրապարակ»

Մայիս 03,2022 10:38

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանն է:

– Ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների ժամանակ հնչող ազգային երաժշտությունը, ազգային ոգին եւս ինչ-որ շրջանակների կողմից ծաղրուծանակի է ենթարկվում:

– Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի 80 տոկոսը, գուցե ավելին, ազգայինն ու ռաբիսն իրարից չի տարբերում: Տաշի-տուշին ազգայինի անվան տակ է գնում, ազգայինը` տաշի-տուշիի: Ինչ-որ տեղ ինչ-որ բան է խախտվել: Այդ խախտված վիճակը մեզ խելագարության է տանում: Հիմա թե ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա, որը, ցավոք, շատ քիչ է: Արագ քայլել է պետք: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ սա ինչ-որ անձնակենտրոն պայքար չէ, սա պայքար է համակարգի դեմ: Մեր «հարեւանն» առիթը բաց չի թողնում հայհոյելու մեզ: Իսկ այդ հայհոյանքը միայն մեր երկրի առաջին դեմքին չէ ուղղված, ուղղված է մեզ` բոլորիս: Մենք մեր երկրում ցույցեր ենք անում մեր միջի թուրքին վախեցնելու համար: Սա մղձավանջ է ուղղակի: Երբեւէ ինչ-որ մեկի մտքով կանցնե՞ր այսպիսի բան: Իմ մտքով երբեք նման բան չի անցել:

– Մշակութային գործիչներից շատերը վախենում են ընդդիմանալ օրվա իշխանությանը: Ինչո՞վ է պայմանավորված նրանց վախը:

– Չգիտեմ: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերի արյունը թարմ է, գուցե պետք է լսել նրանց, սովորեցնել, թարմության մեջ գուցե ինչ-որ մեծ մտքեր կան, բայց անընդհատ խոսում են անցյալի մասին, չեն ընդունում անցյալի արժեքները… էսպես խոնարհվել իշխանության առաջ…. զարմանալու բան է: Իշխանությունը եկել է քեզ ծառայելու: Եթե չի կարողանում լավ, ճիշտ ծառայել, ապա պետք է հեռանա: Իշխանությունը պաշտելու համար չէ: Սիրել կարելի է ամուսնուն, երեխաներին, ծնողին, ընկերոջը, հայրենիքը, գնացեք սիրեկան պահեք` սիրեք, բայց իշխանություններին սիրել պետք չէ: Իշխանությունից պետք է պահանջել միայն, չի կարողանում ծառայել, ուրեմն պետք է գնա տուն, ի՞նչ մի ողբերգություն է: Կգա այլ մեկը, ով կարող է ծառայել մեզ, չի՞ կարողանա, նորից կգնա տուն, իշխանության առաջ պետք չէ չոքել, վերջիվերջո՝ իշխանությանը քննադատելը մեղք չէ: Լիքը ուրիշ մեղքեր կան, որ մենք գործում ենք: Պետք է իրատես լինել, ճանապարհը եթե չի տանում տաճար, ուրեմն ոչ մի տեղ չի տանում…

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031