Սարյան փողոցում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկեցին անհնազանդության գործողությունների մասնակից քաղաքացիներին:
«Ոստիկանը Նիկոլ չէ»,-բացականչեցին ցուցարարներից մի քանիսը: Սակայն ոմանց ոստիկանները տարան:
«Ինչքան տանում են, մեր թիվը կրկնապատկվում է, ոստիկանության ուժերը չեն հերիքելու, Նիկոլին հեռացնելու բանաձեւը սա է»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ նույն պահին Երեւանում մի քանի տասնյակ ուղղություններով ցույցեր են տեղի ունենում, եւ իր տեղեկություններով՝ ավելի քանի 250 մարդ են բերման ենթարկել:
Կարդացեք նաև
«Ամեն մարզում առնվազն 2-3 մայրուղի է փակվելու: Թող մտածեն, բա մարզերում ինչ են անելու, եթե Երեւանում այս վիճակն է, այլեւս ամեն ինչ ավարտված է: Ոստիկանները պետք է հասկանան, որ իրենք չեն կարող Նիկոլին պահել…Էն որ ասում էր՝ ժողովուրդը չուզի, կգնամ, դե գնա, սա ժողովուրդ չի՞»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Պատուհաններից եւ պատշգամբներից նույնպես ողջունում էին ցուցարարներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Առավոտից վերսկսված բողոքի ցույցերի ընթացքում արդեն 70 ցուցարար բերման է ենթարկվել: