Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիգնալ տվեք հայրենակիցներ, սիգնալով եկել է, սիգնալով էլ պիտի ճամփենք». Իշխան Սաղաթելյան

Մայիս 03,2022 09:54

«Հայը ծնկի չի գալու»,-վանկարկումներով շարունակվում են անհնազանդության ցույցերը: «Միացեք ձեր քույրերին եւ եղբայրներին, նրանց մենակ մի թողեք այս պայքարում»,- բարձրախոսով հայտարարեց անհնազանդության գործողություններ իրականացնող մեկ այլ խումբ առաջնորդող ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Protesters of the ‘Resistance’ movement closed a number of streets since the morning, expressing their protest against the current Government. Yerevan, Armenia

Քաղաքացիները մի քանի րոպեով փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը, այնուհետեւ երթով դեպի ներքեւ շարժվեցին: «Քաղաքացիների հետ երբեք կոնֆլիկտի մեջ չենք մտնում, այս երթը նաեւ կարգ ու կանոն է սիրում, ինչը հաջողության համար շատ կարեւոր է»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, անհնազանդության գործողությունների մասշտաբները մեծացել են. «Մեր հայրենակիցներն ինքնակազմակերպվելով՝ փողոց են դուրս եկել, ուզում ենք փողոց փակել, ասում են՝ արդեն ամբողջը փակ է, բրավո մեր հայրենակիցներին: Ժողովուրդը օրեցօր ոտքի է կանգնում»:

Protesters of the ‘Resistance’ movement closed a number of streets since the morning, expressing their protest against the current Government. Yerevan, Armenia

Ավտոմեքենաները նշանային ազդանշաններով ամենուր ողջունում էին ցուցարարներին: «Սիգնալ տվեք հայրենակիցներ, Նիկոլը սիգնալով եկել է, սիգնալով էլ պիտի ճամփենք: Երեւան մտնող եւ Երեւանի տարբեր փողոցներ պարալիզացվում են, քաղաքացիները մի քանի րոպեում փակում են դրանք՝ դադարեցնելով երթեւեկը:

Protesters of the ‘Resistance’ movement closed a number of streets since the morning, expressing their protest against the current Government. Yerevan, Armenia

Պարեկային ոստիկանության աշխատակիցները մի պահ փորձեցին խոչընդոտել քաղաքացիներին, նրանք, սակայն շղթա կազմեցին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031