Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմի թեժ օրերին պաշտոնից ազատված ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին նոր պաշտոն են տվել. «Ժողովուրդ»

Մայիս 03,2022 09:49

Քաղաքական իշխանություները 44- օրյա պատերազմի 29-րդ օրը պաշտոնից ազատված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին նոր պաշտոն են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանին նշանակել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար:

Այս նշանակումը տարակուսելի է այնքանով, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ պատերազմի թեժ օրերին, ԱԱԾ նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր եւ բավականին թեժ քննարկում ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ, որոշակի դժգոհություն հայտնել։

Պատերազմի թեժ օրերին անակնկալ կերպով հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ Վաղինակ Սարգսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը ձախողել է իր աշխատանքը: Եվ հիմա՝ նման ձախողումներից հետո, կազմակերպչական դեֆիցիտ ունեցող Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար՝ բավականին բարձր աշխատավարձով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Վաղինակ Սարգսյանը մեր բանակի լավագույն սպաներից ա: Ով ծառայել ա գնդապետ Սարգսյանի հետ՝ բոլորն էլ կփաստեն: Արդարամիտ, մարդկային բարձ որակներով մարդ ա ու լավ զինվորական:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031