Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների անգործությամբ է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները անորոշ են ու լավատեսություն չեն ներշնչում. «Փաստ»

Մայիս 03,2022 09:41
tntesakan ankum

Երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը էականորեն ազդելու են նաև հայաստանյան տնտեսական միջավայրի վրա։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Ու պատահական չէ, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար ազդեց Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների տեմպերի և Ռուսաստանից դեպի մեր երկիր տրանսֆերտների մասնաբաժնի վրա։ Իսկ երբ ռուբլու հետ մեկտեղ սկսեց արժեզրկվել նաև հայկական դրամը, Հայաստանի ԿԲ-ն որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9,25 տոկոսի չափ, ինչը նպաստեց դրամի արժևորմանը։ Սակայն որոշ ժամանակ անց Ռուսաստանի կողմից ձեռնարկված տարբեր քայլերի՝ մասնավորապես սպառված ռուսական գազի համար ռուբլով վճարելու, ինչպես նաև եկամուտը ռուբլու վերածելու պահանջից հետո ռուսական արժույթը ևս սկսեց արժևորվել։

Եվ ռուբլու արժևորման հետ մեկտեղ սկսվեց նաև հայկական դրամի կտրուկ արժևորումը դոլարի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքը հասել է 450 դրամի։ Դա կապված է նրա հետ, որ Հայաստանը սպառված ռուսական գազի համար սկսել է ռուբլիով վճարել, և հայկական շուկայում դոլարի ավելցուկ է առաջ եկել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանից եկող անձինք, մասնավորապես ծրագրավորողները, որոնք աշխատում են արտերկրի հետ, իրենց հետ դոլար են բերում Հայաստան։

Իշխանությունների անգործությամբ է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները անորոշ են ու լավատեսություն չեն ներշնչում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4,5-ից 5 տոկոսի փոխարեն հասցնելով մինչև 1,5 տոկոսի։ Իսկ որոշ տնտեսագետներ անգամ չեն բացառում, որ 2022 թվականը Հայաստանը կարող է ամփոփել մինչև 3 տոկոս տնտեսական անկումով։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031