Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք շունչ քաշեմ, արա». ցուցարարը՝ ոստիկաններին

Մայիս 03,2022 09:19

Առավոտյան 8:15-ից կրկին կաթվածահար են Երեւանի մի շարք խաչմերուկներ: Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկում երթեւեկելի հատվածը փակել էին Արթուր Վանեցյանի աջակիցները: Ոստիկանները փորձում էին նրանց հեռացնել, սակայն ցուցարարները համառ էին:

Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը ոստիկանների հետ բախման հետևանքով վատացում: Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ոստիկանները պետք է սրբորեն կատարեն իրենց պարտքը, որն է՝ ժողովրդին ծառայելը ՀՀ օրենքի տառին համապատասխան, ոչ թե խոչընդոտեն իրենց խաղաղ ցույցը:


«Պիտի շատ լինենք, որ շատ լինենք, մեզ ի՞նչ կարան անեն»,-ասում էի մեկ այլ ցուցարար: Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին:

«Թողեք շունչ քաշեմ, արա»,- գոռում էր բերման ենթարկվողներից մեկը, նա պառկեց ասֆալտին ու փորձեց բռնվել կայանված մեքենայից: Սակայն նրան քաշքշելով տարան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031