Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու

Մայիս 02,2022 23:33

Այսօր՝ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

Դատավորին վերագրվում է  «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝  արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

Նիստի մեկնարկին Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, դատավոր Արման Հովհաննիսյանը Խորհրդին ներկայացրեց միջնորդության բովանդակությունը, որից հետո ԲԴԽ անդամները հարցեր հղեցին կողմին:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվեց ինչպես հարցեր տալուց, այնպես էլ դրանց պատասխանելուց. փոխարենը դատավորը հանդես եկավ ելույթի խոսքով՝ Խորհրդին խնդրելով մերժել Հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը:

Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին:

 Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031