Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքի գյուղերին պատճառած վնասը փոխհատուցված չէ․կադաստրի նախկին պետի ընտանիքը շարունակում է ապօրինի հարստանալ

Մայիս 02,2022 23:13

ՀՀ կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2006 թվականից սկսած՝ Գյումրու թիվ 11 դպրոցում  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատող իր կնոջ՝ Հերմինե Ալեքսանյանի անունով Աշոցքի տարածաշրջանի  Ցողամարգ  և Մուսայելյան համայնքներում էժան գներով գյուղատնտեսական նշանակության հողամասեր է վարձակալել ու թանկ գնով ենթավարձակալության տվել  բջջային կապի օպերատորներին։ Կապի օպերատորներն այդ հողերի վրա  հեռահաղորդակցության աշտարակներ են տեղադրել ։

2020 թվականի մայիսի 7-ին  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով, ամուսինները իրենց մեղավոր էին ճանաչել, գործը կարճվել  էր 2021 թվականի ամռանը վաղեմության ժամկետի պատճառով, սակայն ոչ արդարացման հիմքով։

Aravot.am-ը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, Շիրակի մարզպետարան, ինչպես նաև Աշոցքի համայնքապետարան՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկել համայնքներին պատճառած վնասը  պահանջելու ուղղությամբ։

Մեզ տրամադրված փաստաթղթերից պարզվել է, որ Ցողամարգ համայնքում Հերմինե Ալեքսանյանի հետ վարձակալության պայմանագիրը լուծվել է և օպերատոր ընկերության հետ խոշորացված համայնքի կողմից կնքվել է վարձակալության նոր պայմանագիր։

Իսկ Մուսայելյան համայնքում Հերմինե Ալեքսանյանը  ձեռք է բերել իր իսկ կողմից էժան գնով վարձակալած հողամասի 0,27 հեկտարը, ու այն 2014 թվականի հոկտեմբերի 14-ից առք ու վաճառքի պայմանագրով դարձել է վերջինիս սեփականությունը։ Այս մասին փաստում են Աշոցք խոշորացված համայնքից ուղարկված պաշտոնական պատասխանում։

Զարմանալին այն է, որ չնայած քրեական գործին՝ Հերմինե Ալեքսանյանը շարունակում է այդ հողատարածքը վարձակալության տալ կապի օպերատորին։

Ինչո՞ւ դատախազությունը ոչ արդարացման հիմքով  քրգործի կարճումից հետո գրեթե մեկ տարի շարունակ չի կանխել սա, դատական կարգով չի զրկել Հերմինե Ալեքսանյանին սեփականության իրավունքից և ինչո՞ւ մինչև օրս համայնքներին պատճառած վնասը փոխհատուցված չէ, այս մասին ընթերցե՛ք վաղվա տպագիր «Առավոտ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031