Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ցուցարարին բռնության ենթարկելու հրապարակման հիման վրա

Մայիս 02,2022 23:03

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր՝ 2022 թ․ մայիսի 2-ին, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել aravot.am-ի «Կողերի կոտրվածք ստացած ցուցարարը Էրեբունի հիվանդանոցից դուրս է եկել ու գալիս է Ֆրանսիայի հրապարակ՝ միանալու մեզ. Էլինար Վարդանյան» նյութի հիման վրա։

Նյութի մեջ տեղեկություններ են հաղորդվում ոստիկանների կողմից ցուցարարներին բռնության ենթարկելու մասին։

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին մեկ այլ հաղորդում էր ներկայացրել ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ։

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված նյութով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031