«Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում Բերդ համայնքի տեխնիկական պարկը համալրվել է ևս երկու աղբատար մեքենաներով: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ընթացքի մեջ է «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով, Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ (ներդրումը՝ընդհանուր արժեքի 10%):
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Նույն ծրագրի շրջանակում Բերդի համայնքապետարանը ձեռք է բերել 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչ, 1 մինիամբարձիչ, 1 տեխօգնության ամենագնաց պիկապ, 1 աղբատար մեքենա, 150 հատ մետաղական աղբաման:
Նշենք, որ առաջիկայում համայնքը ձեռք կբերի 1 անիվավոր տրակտոր՝ գութանով և գրեյդերային շերեփով:Թվով 20 շենք-շինությունների վրա կտեղադրվեն 350 ԿՎ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:Ծրագրի ընդհանուր արժեքը 347, 590,000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 34, 759, 000 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Լիա Ճաղարյան
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի