«Ես Գեղարդ Մութաֆյանն եմ, ապրել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում, հինգ տարեկանում եկել եմ Հայաստան եւ ՀՀ քաղաքացիություն եմ ստացել ու մեկնել ծառայության, այսպես պետք է մտածենք յուրաքանչյուրս»,-այսօր ասաց Գեղարդը, որը նույնպես մասնակցում էր Դիմադրության շարժման՝ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպած ցույցին: Ասաց, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ հիմա էլ գտնում է, որ պայքարը պետք է շարունակել այստեղ քանի որ այս հարցն ազգային օրակարգ է: Գեղարդը բոլոր կուրսընկերներին կոչ արեց միանալ այս պայքարին եւ լինել պայքարի առաջամարտիկներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ